Միջոցառումներ
Երիտասարդ բժիշկների IV միջազգային գիտաժողովը
2007 թ. սեպտեմբերի 20-23-ին Հայկական բժշկական ասոցիացիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Առողջապահության ազգային ինստիտուտը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը համատեղ անցկացրին Երիտասարդ բժիշկների IV միջազգային գիտաժողովը։
«ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԻ ԴԱՐՊԱՍԸ» խորագիրը կրող արդեն ավանդական դարձած գիտաժողովին մասնակցեցին աշխարհի 20 երկրների ավելի քան 200 երիտասարդ բժիշկներ և գիտնականներ։ Շատերի համար այն դարձավ առաջին հնարավորությունը միջազգային մակարդակով ներկայացնելու սեփական հետազոտությունները, քննարկելու դրանց արդյունքները և գուցե գտնելու համագործակցության եզրեր այլ երկրներից ժամանած իրենց գործընկերների հետ։
Ուզում ենք հիշեցնել, որ այս գիտաժողովը իր բնույթով Հայաստանում միակն է և անց է կացվում յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Գիտաժողովի ընթացքում երիտասարդ մասնագետները հնարավորություն են ստանում նաև ունկնդրելու բարձր վարկանիշ ունեցող մի շարք անվանի մասնագետների դասախոսությունները։ Հավելենք, որ արտերկրից առավել ակտիվ մասնակցություն ապահովելու նպատակով գիտաժողովի կազմակերպիչները արտերկրի մասնակիցներին տրամադրել էին ճանապարհորդային և կեցության դրամաշնորհներ։
Սեպտեմբերի 20-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը, որին անմիջապես հաջորդեց Հայկական բժշկական ասոցիացիայի պատվավոր անդամների կոչումների շնորհումը։ Հայկական բժշկական ասոցիացիայի կանոնադրությամբ այս կոչմանն արժանանում է տարեկան մեկ անձ։ Ընդ որում, մեկ տարի կոչումը տրվում է Հայաստանը, իսկ հաջորդ տարի` արտերկիրը ներկայացնող գիտնականի։ Մինչ այժմ այս կոչմանը արժանացել էին ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը և պրոֆեսոր Հակոբ Ակիսկալը։ Այս տարի ասոցիացիայի գործադիր վարչության որոշմամբ պատվավոր անդամի կոչումները շնորհվեցին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հիմնադիր և երկարամյա ղեկավար, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանին և ՌԴ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին։
Նույն օրը գիտաժողովի մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղան ցեղասպանության թանգարանում, ծաղիկներ դրեցին հուշակոթողին։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ բժիշկներին նաև ընձեռվեց հիմնականում տարբեր երկների ղեկավարներին ու պետական պատվիրակություններին տրվող բացառիկ հնարավորթյուն. այն է` տնկել հիշատակի եղևնի համանուն ծառուղում։
Սեպտեմբերի 21-23-ին գիտաժողովն իր բուն աշխատանքները շարունակեց Երևանի «Կոնգրես» հյուրանոցում, ուր միաժամանակ մի քանի սրահներում անց էին կացվում մասնագիտական սեկցիաների աշխատանքները, որոնք ուղեկցվում էին բուռն քննարկումներով։ Նույն այդ օրերին հայ և արտասահմանցի բազմաթիվ երիտասարդ մասնագետներ հնարավորություն ստացան ունկնդրելու Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Սութհանսու Չոկրովերտիի, Գրոնինգենի (Նիդերլանդներ) համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան-հոգեբույժ Ջեյկոբ Կորֆի, Մոսկվայի Վիշնևսկու անվան անոթային վիրաբուժության ինստիտուտը ներկայացնող Ալեքսանդր Խազարովի և Հալեպի (Սիրիա) համալսարանի պրոֆեսոր, ուռուցքաբան-էնդոկրինոլոգ Ջանի Հադդադի բովանդակալից դասախոսությունները, որոնց ժամանակ վերջիններս ներկայցրեցին իրենց ոլորտի վերջին նվաճումները։
Գիտաժողովի ընթացքում բոլոր մասնակիցները միաժամանակ գնահատում էին իրենց գիտական սեկցիայում ներկայացված յուրաքանչյուր աշխատանք։ Այսպիսով կազմակերպիչները փորձել էին ապահովել առավելագույն անաչառություն` հաշվի առնելով այն փաստը, որ լավագույն աշխատանքների հեղինակների համար նախատեսված էին հատուկ մրցանակներ։
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ գիտաժողովի աշխատանքների ամփոփումը և փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտնի դարձան հաղթողների անունները։ Մասնավորապես` ԵՊԲՀ-ի ընդհանուր և օրգանական քիմիայի ամբիոնի ասպիրանտ Արտակ Թովմասյանը և ԵՊԲՀ-ի ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Արաքսյա Թոփչյանը Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից միանվագ կրթաթոշակ ստացան` իրենց ընտրությամբ, եվրոպական որևէ գիտաժողովի մասնակցելու համար։ Բացի այդ Էդմոն Քյոսայանի անվան մրցանակը բաժանվեց երկու մասի և հանձնվեց համապատասխանաբար Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի կլինիկական օրդինատոր Սերգեյ Բարսամյանին և Առողջապահության ազգային ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Տիգրան Հակոբյանին։ Իսկ գլխավոր` գիտաժողովի նախագահական մրցանակին արժանացավ Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի ասպիրանտ, Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգայի նախագահ Սամսոն Խաչատրյանը, որը, բացի համապատասխան կրթաթոշակից, արժանացավ նաև երիտասարդ բժիշկների հաջորդ` թվով հինգերորդ միջազգային գիտաժողովը նախագահելու պատվին։ Հավելենք, որ գիտաժողովի համակազմակերպիչները դիպլոմներով պարգևատրեցին ևս 19 մասնակիցների։
Այս գիտաժողովի կազմկոմիտեի անդամներից շատերը մի քանի տարի առաջ իրենք էին տակավին առաջին քայլերն անում բժշկագիտության ոլորտում։ Հաճելի է, որ այդ երիտասարդների համար վստահություն և փորձ ձեռք բերելու գործում ավանդ ունեցան նաև երիտասարդ բժիշկների գիտաժողովները։ Այսօր արդեն հենց նրանք են օգնում ու աջակցում ավելի երիտասարդ սերնդին միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական նյութեր պատրաստելուն ու ներկայացնելուն։
Այս գիտաժողովների առանձնահատկություններից է նաև նրանց ուսուցողական բնույթը։ Հազվադեպ է պատահում, որ երիտասարդ մասնագետին ինչ-որ բան է հաջողվում անել առաջին փորձից, առավել հազվադեպ են նման հաջողությունները գիտության ասպարեզում։
Հաշվի առնելով այն, որ գիտաժողովն արդեն ունի բավականին լուրջ ճանաչում` կազմակերպիչները առավելագույնս փորձել էին է'լ ավելի բարձրացնել վերջինիս վարկանիշը։ Բազմաթիվ աշխատանքներ, որոնք չէին համապատասխանում նշված պահանջներին, մերժվել էին։ Միաժամանակ հաշվի էր առնվել նաև այն փաստը, որ մասնակիցների մեծ մասը երիտասարդ է և չունի գիտական աշխատանքներ ներկայացնելու փորձ։ Ուստի նրանց հետ անց է կացվել հսկայական աշխատանք. մատնանշվել են վրիպումներն ու բացթողումները, և հնարավորություն է տրվել դրանք շտկելու։ Արդյունքում կարող ենք հավաստել, որ գիտաժողովում ներկայացված բոլոր նյութերն, առանց բացառության, ունեին գիտական պատշաճ մակարդակ և համապատասխանում էին միջազգային պահանջներին։
Հուսով ենք, որ արդեն կայացած գիտաժողովը է'լ ավելի բարձր արդյունքներ կգրանցի հաջորդ` V գիտաժողովին, որը տեղի կունենա 2009 թ:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն